Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ- ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

16.02.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ- ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N319 Ն որոշում

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը ,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը/հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում ՝հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ/
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6.Աշխատանքային գրքույկի պատճենը,
7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 23-ից մինչև 2017թ.մարտի 24-ը ներառյալ, ժամը 9:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ, կիրակի օրերից և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 4-ին ժամը 14:00-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 46-84-36 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, գ. Խաչարձան

Հեռ..` +374 93 46-84-36

Էլ. փոստ`