Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

03.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319-Ն որոշում

Մրցույթ «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

«Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 6-ը ներառյալ Գուրգեն Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոցում ամեն օր` ժ.10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի `ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ.ապրիլի 14-ին, ժամը 14:00ին, Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 100, հեռ.՝010/39-89-20:
 

Հասցե` ք. Երևան, Բաշինջաղյան 100

Հեռ..` +374 10 39-89-20

Էլ. փոստ`