Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Հաղթանակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու

07.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի «Հաղթանակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի Ν319-Ն որոշում

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Հաղթանակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Տավուշի մարզի «Հաղթանակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ.-ի մարտի 17-ից մինչև 2017թ.-ի ապրիլի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Տավուշի մարզի «Հաղթանակի միջնակարգ դպրոցում»: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 25-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի «Հաղթանակի միջնակարգ դպրոցում»:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 099-85-11-73 հեռախոսահամարով:


Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոցի
Կառավարման խորհրդի նախագահ՝ Ա. Խաչատրյան

Հասցե` Տավուշի մարզ, գ. Հաղթանակ

Հեռ..` +374 93-44-29-34

Էլ. փոստ`