Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

11.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի <<Մերձավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 10-00-ից մինչև 15-00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Մերձավանի միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 26-ին, ժամը 1500-ին` Մերձավանի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ գ. Մերձավան:
Տեղեկությունների համար զանգահարել 093 07 95 70 հեռախոսահամարով:

ՀՀ Արմավիրի մարզի
<<Մերձավանի միջնակարգ դպրոց>>
ՊՈԱԿ կառավարման խորհուրդ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մերձավան

Հեռ..` +374 93 518380

Վեբ կայք` www.Merdzavan.schoolsite.am

Էլ. փոստ`