Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Լեքս Ինֆո» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Ստորև նշված հասցեում տեղի կունենա «Լեքսինֆո» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից կազմակերպված, «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին (այսուհետ` Բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի ընդհանուր բաց աճուրդը` ստորև նշված հերթականությամբ.
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչ. շրջ., Արցախի 10շ., թիվ 1/1 հասցեում գտնվող 325.71քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության տարածք: Լոտի մեկնարկային գինը` 130,000,000 դրամ,
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչ. շրջ., Այգեստան 10 փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույք (բնակելի տուն` 428.8քմ, կաթսայատուն` 42.1քմ, հողամաս` 0.03745 հա): Լոտի մեկնարկային գինը` 145,000,000 դրամ:
Աճուրդն անկացվելու է հոլանդական եղանակով և սկսվելու է 2017թ. մարտի 31-ին ժ. 12:00-ին, իսկ հետագա փուլերը (ըստ անհրաժեշտության) հաջորդող աշխատանքային օրերին նույն ժամին հոլանդական (յուրաքանչյուր փուլում մեկնարկային գնի իջեցմամբ) եղանակով: Լոտերը գրավադրված են Բանկում: Մասնակցության համար անհրաժեշտ է սույն ծանուցման հրապարակման օրվանից մինչև աճուրդի համապատասխան փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն ստորև նշված հասցեով Կազմակերպչին ներկայացնել.
- աճուրդին մասնակցելու մասին Կազմակերպչի կողմից սահմանված ձևի դիմում (դիմումի ձևը կարելի է ստանալ ստորև նշված հասցեում),
- 500,000 դրամի չափով նախավճարի մուծման փաստը հաստատող վճարման անդորրագիրը,
- ֆիզակական անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթ,
- իրավաբանական անձանց համար` կանոնադրություն և իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական,
- այլ անձի անունից հանդես գալու դեպքում` ի լրումն վերոգրյալի նաև լազորությունները հաստատող փաստաթուղթ:
Նախավճարը պետք է վճարվի "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում բացված 1570014821060100 հաշվեհամարին:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, կհամարվի համապատասխան լոտի աճուրդում հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը հաղթողին կորոշի վիճակահանության միջոցով: Հաղթողին որոշելու կարգի այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով, որին կարելի է ծանոթանալ ստորև նշված կարգով:
Լոտերը կարող են ուսումնասիրվել դրանց գտնվելու վայրում սույն ծանուցման հրապարակման պահից սկսած յուրաքանչյուր օր, ժամը 12.00-ից 18.00-ն` նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ:
Աճուրդի կանոնակարգին կարելի է ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի և լոտերի գնահատման հաշվետվությունների (լոտերի առկա վիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար) պատճենները` այցելելով ստորև նշված հասցեով աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12.00-ից 18.00-ն:
Այլ մանրամասների համար դիմել`
Հասցե` ք. Երևան, Ս. Զորավարի 11/1 (4-րդ հարկ)
Հեռ..` +374 95 810081
Էլ. փոստ` lexinfo.auction@gmail.com
 

Հասցե` ք. Երևան, Ս. Զորավարի 11/1 (4-րդ հարկ)

Հեռ..` +374 96 690881

Էլ. փոստ`