Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀԳեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ:

21.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀԳեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդը կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ:
1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն`
1) Բարձրագույն կրթություն,
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) Դիմում` կազմակերպության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ).
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2017թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, ժամը 9.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Մեծ Մասրիկ, միջնակարգ դպրոցի շենք: Հեռախոս` 099932126, էլ.հասցե` mmasrik@schools.am:
4. Մրցույթը տեղի կունենա 2017թ. մայիսի 4-ին, ժամը 15.00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

 


«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդ

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Մեծ Մասրիկ

Հեռ..` +374 99 93 21 26