Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հայտարարություն

22.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար անցկացվող մրցույթի

 

1.     Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

2.     Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում` կազմակերպության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ).

5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) Աշխատանքային գրքույկի պատճենը:

3.     Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2017թ. ապրիլի 3-ից մինչև 2017թ. մայիսի 2-ը ներառյալ, ժամը 9.00-ից մինչև 15.00, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ավազան գյուղի հիմնական դպրոցի շենք: Հեռախոս`  093 761147:

4.     Մրցույթը տեղի կունենա, 2017թ. մայիսի 12-ին, ժամը 15:00 -ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

 

 

            Խորհրդի քարտուղար`                                 Յուլյա  Գալստյան

               

 

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ավազան

Հեռ..` +374 93 76 11 47