Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին

27.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության   տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար անցկացվող մրցույթի

 

1.     Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

2.     Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում` կազմակերպության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ).

5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) Աշխատանքային գրքույկի պատճենը:

3.     Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2017թ.ապրիլի 6 -ից մինչև 2017թ. մայիսի 5-ը ներառյալ, ժամը 9.00-ից մինչև 15.00, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին:Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ազատ գյուղի հիմնական դպրոցի  շենք: Հեռախոս`094301737:

4.     Մրցույթը տեղի կունենա, 2017թ. մայիսի 17-ին, ժամը 11:00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

 

                                             Խորհրդի քարտուղար`_______________ Հ.Եղիազարյան

 

27.03.2017

 

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ազատ

Հեռ..` +374 94 30 17 37