Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին

27.03.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության   տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար անցկացվող մրցույթի

 

1.        Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

2.        Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում` կազմակերպության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ).

5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) Աշխատանքային գրքույկի պատճենը:

3.        Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2017թ. ապրիլի 5-ից մինչև 2017թ. մայիսի 4-ը ներառյալ, ժամը 9.00-ից մինչև 15.00, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի N 4 հիմնական  դպրոցի  շենք: Հեռախոս` 094-01-69-23, 093-24-28-19:

4.        Մրցույթը տեղի կունենա, 2017թ. մայիսի 16-ին, ժամը 1100-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

 

 

                                                   Խորհրդի քարտուղար`                                 Ա. Զախարյան

 

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս

Հեռ..` +374 94-01-69-23, +374 93-24-28-19