Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

26.12.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 11.01.2018թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փողոց, 1 օբ., թիվ 39 հասցեում գտնվող 38.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սվաճյան փողոց, 50 շենք, թիվ 64 հասցեում գտնվող 76 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Երևանյան փողոց, 2 նրբ., թիվ 6 հասցեում գտնվող 229.4.մ. մակերեսով բնակելի տուն, 27.0 ք.մ մակերեսով փակ պատշգամբ և 0.060 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը`18130000 ՀՀ դրամ:
Աճուրդը 11.01.2018թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 01.06.2018թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում 11500076982469 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 2017թ. դեկտեմբերի 26 - 2018թ. հունվարի 8, N 89 (836), էջ13:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31

Հեռ..` +37411564513

Վեբ կայք` www.flores.am

Էլ. փոստ`