Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

23.03.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ադամանդ» ԵԱՀԲ ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

‹‹Երևանի ‹‹Ադամանդ›› ապրանքա-հումքային բորսա›› ՓԲԸ-ի հարթակում ս.թ. մարտի 29-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1200-ին, իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված՝ անալոգային հեռուստահաղորդակցության մեջ կիրառվող օգտագործված, ֆիզիկապես և գործառնապես մաշված, սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ շարժական հեռուստատեսային կայանների, բաշխիչ կայանների, գեներատորների, տատանող բջիջների, արբանյակային ընդունիչների, ապակոդավորիչների, ուժեղարարների, արբանյակային ալեհավաք ափսեների, ռեսիվերների, թվային տեսաընդունիչների, ինչպես նաև այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը դասական եղանակով:
Գույքի ամբողջական ցանկին, աճուրդի կանոնակարգին, ընթացիկ գներին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)56-31-07 հեռախոսահամարով, այցելել www.borsa.am կայք կամ բորսայի հարթակ՝ ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1, 5-րդ հարկ:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1

Հեռ..` +374 10 563107

Վեբ կայք` http://www.borsa.am

Էլ. փոստ`