Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.06.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

ՄՐՑՈՒՅԹ՝ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀՀ Երևանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2. բարձրագույն կրթությունը 3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր ) Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով. 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը/ 3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4. հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ ) 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում ) 6. աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները կհամեմատվեն բնօրինակի հետ, իսկ բնօրինակը կվերադարձվի հավակնորդին: Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ. հունիսի 20-ից մինչև 2018թ. հուլիսի 19-ը ներառյալ, ժամը 10:00 –ից մինչև 15:00 (բացի շաբաթ և կիրակի օրերից ): Մրցույթը տեղի կունենա «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ. հուլիսի 30-ին՝ ժամը 13:00-ին Հասցեն ՝ ՀՀ ք. Երևան ՀԱԹ-Բ2թաղ. Անդրանիկի փող., հեռ.(010)72-02-21

Հասցե` ք. Երևան ՀԱԹ-Բ2թաղ. Անդրանիկի փող.

Հեռ..` +374 10 72-02-21

Էլ. փոստ`