Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

15.06.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԲԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.07.2018թ.-ից տեղի կունենա «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1- Զոյա Վարդոևային գրավի իրավունքով պատկանող՝
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Այնթապ 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1/2 հասցեում գտնվող 57.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.28 ք.մ. (9.5խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.01992 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8500000 ՀՀ դրամ:
Լոտ 2- Մարիամ Հովհաննեսյանին գրավի իրավունքով պատկանող՝
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս թիվ 323 հասցեում գտնվող 0.06 հա մակերեսով հողամաս և 178.81 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 8160000 ՀՀ դրամ:
Աճուրդը 02.07.2018թ.-ին և 03.07.2018թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2018թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես » թերթի 15-18.06.2018թ., N 42 (878), էջ 13:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31

Հեռ..` +374 11 564513

Էլ. փոստ`