Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «Երևանի Հ.Իսակովի անվան հ.132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.08.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Հ.Իսակովի անվան հ.132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

Մրցույթ «Երևանի Հովհաննես Իսակովի անվան հ․132 հիմանական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար «Երևանի Հովհաննես Իսակովի անվան հ․132 հիմանական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։ Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1․ՀՀ քաղաքացիություն 2․Բարձրագույն կրթություն 3․ Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք(հավաստագիր) Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1․ Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով 2․ ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը 3․ Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը 4․ Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ) 5․ Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ(դրանց առկայության դեպքում) 6, Աշխատանքային գրքույկի պատճենը Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։ Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր, ժ․11։00-16։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։ Մրցույթը տեղի կունենա 2018թ-ի հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ին Երևանի Հովհաննես Իսակովի անվան հ․132 հիմանական դպրոցում։Հասցե՝ ՀՀ ք․ Երևան, Արամ Խաչատրյան 28, հեռ․ 010 32-11-44։

Հասցե` Ք.Երևան Ա.Խաչատրյան 28

Հեռ..` +374 32 11 44

Էլ. փոստ`