Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Վ.Պետրոսյանի անվան N51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.08.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Վ.Պետրոսյանի անվան N51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04 մարտի 2010 թվականի N 319-Ն որոշում

«Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1. ՀՀ քաղաքացիություն, 2. բարձրագույն կրթություն, 3. ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով՝, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ /, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում /, 6. աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 22.08. 2018թ - ից մինչև 19.09.2018թ-ը ներառյալ՝ ժամը 11-ից մինչև 16-ը, /բացի շաբաթ և կիրակի օրերից/ « Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Փաստաղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Հասցե՝ ք. Երևան, Ն.Զարյան 23: Տեղեկությունների համար զանգահարել՝ 23-10-52

Հասցե` Ք.Երևան, Նաիրի Զարյան 23

Հեռ..` +374 10 231052, +374 99 204484

Վեբ կայք` www.school51.schools.am

Էլ. փոստ`