Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.08.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի հ. 319-Ն որոշումը

Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար: 1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, 2) Բարձրագույն կրթությունը, 3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, 3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օրառաջ), 5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստատութը (դրանց առկայության դեպքում), 6) Աշխատանքային գրքույկի պատճենը, 7) Զինվորական գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: 3. Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ամեն օր ժամը 11:00-ից մինչև 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 20-ը մինչև ժամը 16:00-ն:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 2-ին ժամը 14:00-ին Երևանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում: Հասցեն՝ ՀՀ,ք. Երևան, բաշինջաղյան 2-րդ:

Հասցե` Ք. Երևան, Բաշինջաղյան 2-րդ նրբ.

Հեռ..` +374 10 340966

Վեբ կայք` www.school155.schools.am

Էլ. փոստ`