Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

11.12.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշման 6-րդ կետ

<<ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1. ՀՀ քաղաքացիություն 2. Բարձրագույն կրթություն 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6 .աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2019թ հունվարի 7-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10-ից մինչև 15-ը բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունվարի 16-ին, ժամը 13-ին, Լոռու մարզի Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում: Հասցեն՝ ՀՀ ք. Տաշիր, Դպրոցականների փ. շ 9: Հեռ.՝ (0254) 2-37-91:

Հասցե` ՀՀ, ք. Տաշիր, Դպրոցականների փող. շ 9

Հեռ..` +374 094-46-35-20