Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց » պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

18.12.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց » պոակ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված« Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

Հայտարարություն
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենըը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը,
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1600 բացի կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 1-ին ժամը 1600-ին Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար, 2-րդ փողոց, 33 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 093 39 62 91 հեռախոսահամարով:

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար, 2-րդ փողոց, 33 շենք:

Հեռ..` 093 39 62 91

Էլ. փոստ`