Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արմավիրի մարզի «Վարդանաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.12.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Վարդանաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Վարդանաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 22-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Վարդանաշենի միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 1-ին, ժամը 1500-ին` Վարդանաշենի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ գ. Վարդանաշեն :
Տեղեկությունների համար զանգահարել 055 89 66 74 , 093 89 66 74 հեռախոսահամարով:


ՀՀ Արմավիրի մարզի
«Վարդանաշենի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ կառավարման խորհուրդ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Վարդանաշեն

Հեռ..` +374 55 896674 , +374 93 896674

Էլ. փոստ`