Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արդվիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

19.12.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արդվիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության մասին» կարգի 6-րդ կետ

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արդվիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2019թ. հունվարի 21- ը ներառյալ,ամեն օր`ժամը 10.00 ից 15.00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ հունվարի 31-ին` ժամը 14.00-ին , «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արդվիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:
Տեղեկությունների համար զանգահարել 055 96-98-00 հեռախոսահամարով:
 

Հասցե` 1717 Լոռու մարզի , գ.Արդվի, 1-ին փողոց, շենք 3

Հեռ..` 093 96-32-98