Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն՝ՀՀ Սյունիքի մարզի «Գեղանուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

21.12.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Գեղանուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի №319 որոշմամբ հաստատված «Պետական Հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության/նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը
2.Բարձրագույն կրթությունը
3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրի/ պատճենը
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6.աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2019թ. հունվարի 23-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը,բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից,Գեղանուշի միջնակարգ դպրոցում, հասցե՝Սյունիքի մարզ,գյուղ Գեղանուշ,Վերին թաղ 4 , հեռ. 0258-2-44-87, 093680111:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. փետրվարին 4-ին, ժամը 15:00-ին, Գեղանուշի միջնակարգ դպրոցում:

 

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ,Կապան համայնք ,գյուղ Գեղանուշ,Վերին թաղ 4

Հեռ..` +37428524487

Էլ. փոստ`