Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՌԱԶԴԵՐ» ԲԲԸ բաժնետերերի ժողովի գումարման մասին

27.12.2018

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ՌԱԶԴԵՐ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ և 96-րդ հոդված

                                                            «ՌԱԶԴԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ,Կոտայքի մարզ, ք. Հրազդան,
Միկրոշրջան, Գործարանային 12

Հարգելի′ բաժնետեր,
«ՌԱԶԴԵՐ» ԲԲԸ տնօրենների խորհուրդն իր 27.12.2018 թ-ին կայացած նիստում որոշել է գումարել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներ:
Ժողովները գումարվելու են ընկերության գտնվելու վայրում՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան, Գործարանային 12 հասցեում: Առաջին ժողովը կկայանա 2019 թ. հունվարի 15-ին, ժամը 10:00-ին:
Բաժնետերերի 2019 թ. հունվարի 15-ի արտահերթ ընդհանուր ժողովում ընդգրկված են հետևյալ հարցերը`
1. Ընկերության գործունեության մասին գլխավոր տնօրենի հաշվետվության հաստատում:
2. Ընկերության գործունեության հաշվետվությունների, հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հաստատում:
3. Շահույթների և վնասների բաշխման հաստատում:
4. Տարեկան շաութաբաժինների (շահույթի առկայության դեպքում) վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների (շահույթի առկայության դեպքում) չափի հաստատում:

Նշված արտահերթ ընդհանուր ժողովի ավարտից հետո 16-րդ օրը՝ 2019 թվականի հունվարի 31-ին, ժամը 10:00-ին կկայանա ընկերության բաժնետերերի նոր արտահերթ ընդհանուր ժողով:
Բաժնետերերի 2019 թվականի հունվարի 31-ի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգն է`
«ՌԱԶԴԵՐ» ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի Արտադրական գոտի Գործարանային փողոց, թիվ 12 հասցեում գտնվող 16,85 հա հողամասն և շենք շինությունների օտարելու մասին:

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2018 թ. դեկտեմբերի 27ը:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին բաժնետերերը կարող են ծանոթանալ 2018թ. հունվարի 11-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00 մինչև 17:00 ք. Հրազդան, Միկրոշրջան, Գործարանային 1 հասցեում:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին մասնակցողների գրանցումն սկսվում է ժողովներն սկսվելուց 30 րոպե առաջ` ժամը 09:30-ին: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի ընդհանուր ժողովներին:

«ՌԱԶԴԵՐ» ԲԲԸ տնօրենների խորհուրդի
նախագահ Դերենիկ Բաղդասարյան

Հեռ.՝094-02-75-15:

Հասցե` ք Հրազդան Միկրոշրջան Գործարանային 12

Հեռ..` +(374)94202924

Էլ. փոստ`