Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

10.01.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են ` 1. ՀՀ քաղաքացիությունը, 2. Բարձրագույն կրթությունը, 3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են` 1. Դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ), 5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), 6.Աաշխատանքային գրքույկի պատճենը, Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2019թ. փետրվարի 26-ին` ժամը 15:00-ին Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Հասցեն` ՀՀ Լոռու մարզ, գ.Շիրակամուտ 9 փողոց 5: Հեռ. 098442555:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ.Շիրակամուտ 9 փողոց 5

Հեռ..` +37498442555