Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած աճուրդի մասին հրապարակային ծանուցում

01.03.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 18.03.2019թ.-ից շարունակվելու է «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպած, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
ԼՈՏ 1- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց 1 շենք, թիվ 201 հասցեում գտնվող 80,7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4080500 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սեբաստիայի փողոց, թիվ 60 հասցեում գտնվող 386,1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7,8 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 12,5 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 112,2 ք.մ. մակերեսով պահեստ, 13,8 ք.մ. մակերեսով թիթեղյա կրպակ և 0.05174 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 118000000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով ` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Լոտ 2-ի աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով:
Աճուրդի ավարտը՝ 18.04.2019թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 01-04.03.2019թ. N15 (936), էջ 14:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`