Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովների գումարման մասին ծանուցում

09.04.2019

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդված

Հարգելի բաժնետեր,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019թ. ապրիլի 26-ին ժամը 11:00-ին և 2019թ. մայիսի 17-ին ժամը 11:00-ին «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ գտնվելու վայրում՝ ՀՀ, Արարատի մարզ, 0733, գ. Ոստան հասցեում տեղի կունենան «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներ:
2019թ. ապրիլի 26-ին կայանալիք բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգ
1. «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբում։

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի որոշումն ընդունվելու դեպքում 2019թ. մայիսի 17-ին ժամը 11:00-ին կկայանա ընկերության բաժնետերերի նոր արտահերթ ընդհանուր ժողով:

2019թ. մայիսի 17-ին կայանալիք բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգ
1. «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» բաց բաժնետիրական ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքների հաստատում,
2. Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքում ձևավորված կանոնադրական կապիտալի հաստատում,
3. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարում,
4. Ընկերության կանոնադրության փոփոխությունների հաստատում,
5. Ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար հանձնարարության տրամադրման հարցը:

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվ է սահմանվել 2019թ. ապրիլի 5-ը:
Բաժնետերերը բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող են ծանոթանալ դիմելով «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ` ՀՀ, Արարատի մարզ, 0733, գ․ Ոստան հասցեում:
Տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը հետևյալն է՝
Ա․ «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովների օրակարգերի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների նախագծեր,
Բ․ «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման, փոխարկման և հետգնման կարգի նախագիծ,
Գ. «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքների նախագիծ,
Դ. «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ կանոնադրության փոփոխության նախագիծ:

Տեղեկացնում ենք նաև, որ 2019թ. մայիսի 17-ին կայանալիք բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի հարցերին դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ընկերության կողմից տեղաբաշխված հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի հետգնումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված գնով: Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` ընկերության կողմից բաժնետերերին վճարումը կատարելու սահմանված օրից երեք ամսվա ընթացքում:
Բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնման պահանջի իրավունքի իրականացման դեպքում պետք է մինչև 2019 թ. հուլիսի 1-ը` ժամը 18:00, «ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ ներկայացնել գրավոր դիմում` դրանում նշելով հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակը և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրը: Նշված պահանջը կարող է ներկայացվել, եթե 2019 թ. մայիսի 17-ին բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովն ընդունի նշված որոշումը:
Սահմանված 45 օրվա ընթացքում ներկայացված բաժնետերերի հետգնման պահանջների հիման վրա ընկերության տնօրենը 2019 թ. հուլիսի 1-ից՝ 30 օրվա ընթացքում կազմակերպում է բաժնետերերի բաժնետոմսերի հետգնումը և ընկերության բաժնետերերի ռեեստրում համապատասխան փոփոխությունների գրանցումը:

Խնդրում ենք ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին
«ԱՐՏԱՇԱՏԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ տնօրենների խորհուրդ
Հեռ.` +374 77662050

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, 0733, գ. Ոստան

Հեռ..` +374 77662050

Էլ. փոստ`