Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թփուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.04.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010թ. 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի <<Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թփուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի համար անցկացվող մրցույթի մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստատուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստատղթերն ընդունվում են 2019թ. ապրիլի 23-ից մինչև մայիսի 22-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունիսի 3-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Արագած, 5-րդ փողոց 12շենք, հեռ՝ 093-32-95-75:

ՀՀ Արմավիրի մարզի <<Արագածի Մ. Մեխակյանի Անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդ

 

Հասցե` Արմավիրի մարզ, գյուղ, Արագած, 5-րդ փողոց 12շենք

Հեռ..` +374 93-32-95-75