Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ ԿԳՆ «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.04.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. 319-Ն որոշում

ՀՀ ԿԳՆ «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 08.06.2019թ.- 07.07.2019թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1400, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 16-ին, ժամը 1400-ին՝ ՀՀ ԿԳՆ «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԿԳՆ «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անի թաղամաս, Ե. Չարենցի 12/1) կամ ՀՀ ԿԳՆ «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ /հեռ. 094823488/:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անի թաղ., Ե. Չարենցի 12/1

Հեռ..` +374 94 823488

Էլ. փոստ`