Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Արարատի մարզի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան № 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի տնօրենի թափուր տեղի համար

21.05.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան № 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի ենթակայության «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան № 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) Բարձրագույն կրթությունը,
3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթի մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ),
5)Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6) Աշխատանքային գրքույկի պատճենը,
7) Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
3. Փաստաթղթերն ընդունվում են Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան № 1 միջնակարգ դպրոցում, 2019թ. մայիսի 28-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից :
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հունիսի 26-ը ,մինչև ժամը 16:00-ն: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 8-ին, ժամը 13:00-ին, Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան № 1 միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ, 5-րդ փողոց, 1-ին շենք: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ /094/ 26-32-97:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ, 5-րդ փողոց, 1-ին շենք

Հեռ..` +374-94-667-667

Էլ. փոստ`