Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

23.05.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 03.06.2019թ- 02.07.2019թ ամեն օր, ժամը 10:00-ից մինչը 15:00-ն, բացի ոչ աշխատանքային օրերից, <<Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ում (կառավարման խորհրդի քարտուղար Մ.Ասլանյան , հեռ. 093193185):
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման ) կարգ>> -ի: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 10-ին ժամը 14:00 –ին ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մանուշյան 7, հեռախոս՝ 031239313) կամ ՀՀ Շիրակի մարզ, <<Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ (հեռախոս՝ 093193185):

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի Մանուշյան 7

Հեռ..` +74 312 39323

Վեբ կայք` http://gyumri29.schools.am/

Էլ. փոստ`