Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

24.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.06.2019թ.-ից տեղի կունենա «Բի Էս Թի» ՍՊԸ կողմից կազմակերպած՝ «Գառնի-Լեռ» Գիտաարտադրական Միավորում» ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ք. Երևան, Աջափնյակ համայնք, Ֆուչիկի փողոց, թիվ 27 հասցեում գտնվող 578.4 ք.մ. մակերեսով արտադրամաս, 0.01702 հա մակերեսով հողամաս (սեփականություն) և 0.3456 հա մակերեսով հողամաս (9.6% բաժնային սեփականություն): Լոտի մեկնարկային գինը` 17145000 ՀՀ դրամ: Գնորդը լրացուցիչ պետք վճարի նաև 0.01702 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը:
Աճուրդի փուլերը՝ 11.06.2019թ.-ին ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, գույքի ընթացիկ մեկնարկային գնի 4%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին` ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես » թերթի 24-27.05.2019թ., N 37 (958), էջ 15:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`