Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անշարժ գույքի աճուրդային վաճառքի մասին հայտարարություն

31.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Տեխնիկական մշակաբույսերի փորձարական կայան» ՊՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Լոտ 1 - անշարժ գույք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կարմիր բանակայինների 6/17 հասցեում (Ավտոտնակ` 194.5 ք.մ., Ջրավազան` 11.5 ք.մ., Պահեստ` 684.1 ք.մ., Ծածկ` 132.5 ք.մ., անհատույց օգտագործման իրավունքով հողամաս` Ընդամենը 0.3499 հա, որից.0.1179 հա արդյունաբերության, ընդերքօգտտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների, 0.232 հա` գյուղատնտեսական նշանակության արոտավայր) մեկնարկային գինը՝ 21,645,000 ՀՀ դրամ,
Լոտ 2 - անշարժ գույք ՀՀ Կոտայքի մարզ, Բալահովւտ համայնք, Կարմիր բանակայինների 6-րդ փողոց, 1-ին փակուղի, 1-1/2 հասցեում (Ցախանոց` 8.4 ք.մ., Կիսաքանդ` 94.8 ք.մ., Պահեստ`177.6 ք.մ., անհատույց օգտագործման իրավունքով հողամաս` Ընդամենը 18.3973 հա, որից. 0.0336 հա` արդյունաբերական օբյեկտներ, 9.9517 հա` այլ հողատեսք, 8.412 հա` հնդավոր, առկա են 548.66 ք.մ. ինքնակամ շինություններ) մեկնարկային գինը՝ 2,604,000 ՀՀ դրամ,
Լոտ 3 - անշարժ գույք ՀՀ կոտայքի մարզ, ք.Աբովյան, Կարմիր բանակայինների 6/6 Ջերմոցի նախամուտք`38.3 ք.մ., Ջերմոցի նախամուտք` 134.4 ք.մ., Ջրավազան` 17.9 ք.մ., Հակավորման սենյակ` 101.6 ք.մ., Հակավորման սենյակ` 65.8 ք.մ., Մառան` 21.4 ք.մ., Կիսաքանդ նկուղ` 55.2 ք.մ., Էլ. ենթակայան`29.3 ք.մ., Կիսակառույց ավերակ շինություն` 562.6 ք.մ., անհատույց օգտագործման իրավունքով հողամաս` Ընդամենը 6.6924 հա, որից. 0.1798 հա` արդյունաբերության, ընդերքօգտտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների, 0.3735 հա` գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.2022 հա` բնակավայրերի այլ, 5.9096 հա` արոտավայր, 0.0273 հա` գյուղատնտեսական այլ հողատեսք) մեկնարկային գինը՝ 3,580,000 ՀՀ դրամ,
Աճուրդի մասնակիցները վաճառվող գույքին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 9:00-ից մինչև 13:00, ք.Աբովյան, Կարմիր բանակայինների 6/10 հասցեում, զանգահարելով 094-41-318-48 հեռախոսահամարով:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Բոլոր աճուրդները սկսվում են հուլիսի 1-ին ժամը 12:00 -ին:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք յուրաքանչյուր աճուրդի համար մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք.Աբովյան, Կարմիր բանակայինների 6/10 ) ներկայացրել անձնագիրը, անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձինք նաև հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են ««Տեխնիկական մշակաբույսերի փորձարական կայան» ՊՓԲԸ-ում (հասցեն` ք.Աբովյան, Կարմիր բանակայինների 6/10 հասցեում) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը՝ ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ք.Աբովյան, Կարմիր բանակայինների 6/10 հասցե կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 094-41-318-48
 

Հասցե` Ք.Աբովյան Կարմիր բանակի 6

Հեռ..` +374 94-41-38-48

Էլ. փոստ`