Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

31.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 17.06.2019թ.-ից տեղի կունենա «ԲիԷսԹի» ՍՊԸ կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ք. Երևան, Էրեբունի, Արցախի թաղամաս, թիվ 28 հասցեում գտնվող 712.2 քմ մակերեսով բնակելի տուն և 0.04 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 230000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով՝ 17.06.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին` ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես » թերթի 31.05-03.06.2019թ., N 38 (959), էջ 13:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`