Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Շիրակի մարզի «Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

03.06.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ,-ի N 319- Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Ջրափիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Ջրափիի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերն ընդունվում են Ջրափիի միջնակարգ դպրոցում՝ 11.06.2019թ.-ից մինչև 11.07.2019թ.-ը ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին՝ Ջրափիի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գ, Ջրափի 7-րդ փողոց շենք 19:
հեռ. /098 68-87-90/

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ գ. Ջրափի փող 7, 19 շենք

Հեռ..` +374 98 688790

Էլ. փոստ`