Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

04.06.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010 թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընդունելության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճեն,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն
երեք օր առաջ/
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև հուլիսի 5-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 10:00- 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ-ի հուլիսի 16-ին ժամը 12:00 Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում: Հասցեն ք.Ստեփանավան Աշոտաբերդ թաղամաս հեռախոս՝ 025623186:

 

Հասցե` ՀՀ ք.Ստեփանավան Աշոտաբերդ թաղամաս

Հեռ..` +37425623186