Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Շիրակի մարզի «Հայկասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

10.06.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Հայկասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի4-ի N 319-ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Հայկասարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/,
5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Հայկասարի հիմնական դպրոցի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերն ընդունվում են Հայկասարի հիմնական դպրոցում՝ 19.06.2019թ.-ից մինչև 18.07.2019թ.-ը ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հուլիսի 29-ին, ժամը 12:00-ին՝ Հայկասարի հիմնական դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Հայկասարի հիմնական դպրոցում /հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ գ, Հայկասար 1-ին փողոց շենք 18:
հեռ. /098 89-55-55/



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
«ՀԱՅԿԱՍԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»ՊՈԱԿ-ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայկասար, 1փ., շ. 18

Հեռ..` +374 93 478857

Էլ. փոստ`