Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին ծանուցում

11.06.2019

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ
<<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Հարգելի <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ ընկերության բաժնետերեր և ժողովին մասնակցելու իրավունք ունեցող այլ անձինք: 2019թ-ի հունիսի 24-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան <<Համակցված կերերի գործարան>> փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքում տեղի կունենա <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվ սահմանված է 2019թ.-ի հունիսի 19-ի դրությամբ: Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` 1. Ընկերության 2018թ. տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասների հաշվի, շահույթի և վնասների բաշխման հաստատման հարցը: 2. Ընկերության 2018թ. տարեկան ‎ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընկերության վերստուգողի հաշվետվությունը: Ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող եք ծանոթանալ /ստանալ/ ամեն օր ժողովի գումարման հայտարարության հրապարակման պահից մինչև ժողովի գրանցման ավարտը` դիմելով ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան <<Համակցված կերերի գործարան>> փակ բաժնետիրական ընկերության գործերի կառավարչությանը: Բաժնետերերի` ընդհանուր ժողովին մասնակցելու համար գհրանցումը տեղի կունենա 2019թ-ի հունիսի 24-ին ժամը 11.00-ից մինչև 11.55: Խնդրում ենք չուշանալ: Ուշացած բաժնետերերը չեն մասնակցի ժողովին: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ք. Երևան, Նուբարաշեն ավան 11 փ., 75

Հեռ..` 010-47-01-71

Էլ. փոստ`