Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.01.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշում

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.
• ՀՀ քաղաքացիություն,
• բարձրագույն կրթություն,
• գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
• վերջին 3 տարվա ընթացքում կրթության կազմակերպման և մանկավարժական խնդիրների մասին հրապարակումներ,
• կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
• դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
• ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
• ինքնակենսագրություն,
• հրապարակումների ցանկը, գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրա առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հունվարի 13-ից մինչև 2021 թ․ փետրվարի 12-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու 57, հեռ.՝ 010-74-72-46:
 

Հասցե` Ք․ Երևան, ՀԱԹ, Րաֆֆու 57

Հեռ..` 091431099, 010-74-72-46

Վեբ կայք` www.mskh.am

Էլ. փոստ`