Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԿՐԻՊՏՈՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից «ՊԱԼԼԱԴԻՈՒՄ ԱՊՐԱՆՔԱ-ՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ -ի հարթակում կազմակերպված աճուրդի մասին

19.01.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԿՐԻՊՏՈՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

«ԿՐԻՊՏՈՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ի (հետայսու՝ Կազմակերպիչ) կողմից «ՊԱԼԼԱԴԻՈՒՄ ԱՊՐԱՆՔԱ-ՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացվելու է բաց աճուրդ, համապատասխան փուլերով՝ «դասական», այնուհետև «հոլանդական» եղանակով:Աճուրդի ընթացքում վաճառվելու է Արտակ Կիմիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը՝
ՀՀ, մարզ Արմավիր, Համայնք Վաղարշապատ ք., Օստրովսկու փ․ 4 հասցեում գտնվող կիսակառույց բնակելի տուն՝ 576,2 քմ., պարիսպ՝ 17,2 քմ /37,8խմ/, հողամաս՝ 0,072 հա մակերեսով (ծածկագիր բնակելի տուն՝ 04-002-0361-0001-001, պարիսպ՝ 04-002-0361-0001-002, հողամաս՝ 04-002-0361-0001 ): Լոտի մեկնարկային գինը` 28.440.000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը դասական եղանակով՝ 26.01.2021թ.-ին, ժ. 12:00-ին։ Աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 31.12.2021թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի «ԿՐԻՊՏՈՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ի թիվ 1510050657770100 հաշվեհամարին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ), ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Առավոտ» օրաթերթի 20.01.2021թ., N 7, էջ 8:
 

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ., 2շ 16բն

Հեռ..` +374 55 998853