Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.03.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
ՀՀ քաղաքացիությունը.
ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
տվյալ հաստատության զարգացման ծրագիրը նաև էլեկտրոնային տարբերակով
հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են_ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում: Ախուրյան, գ. Արևիկ, փ.1, շենք 4:
Տեղեկությունների համար դիմել՝ Մքոյան Սամսոնին, հեռ. 093 01 55 39, էլ.հասցե՝ smqoyan@gmail.com

ՀՀ Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
15.03.2021թ.

Հասցե` Շիրակի մարզ Ախուրյան գ. Արևիկ փ1/4

Հեռ..` 093182848

Վեբ կայք` arevik.schoolsite.am

Էլ. փոստ`