Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Զեդեայի հիմնական դպրոց >> ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

23.07.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Վայոց ձորի մարզի << Զեդեայի հիմնական դպրոց >> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված<<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման մասին)>>կարգի 6-րդ կետ

Մրցույթի հայտարարություն

Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական դպրոցի

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝<<ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ հանրակրթական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<ՀՀ Վայոց ձորի մարզի Արինի միջնակարգ հանրակրթական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<ՀՀ Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ միացյալ խորհրդի հայտարարում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական դպրոցում

Գործերը կընդունվեն հայտարարության հրապարակումից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 11-ին,

ՀՀ Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական դպրոցում:

Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Զեդեա:

Տեղեկությունների համար դիմել կառավարման խորհրդիանդամ Ջուլիետա Փանոսյանին հեռ. 094-51-83-65, էլ.փոստ julieta.panosyan@mail.ru

 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Զեդեա:

Հեռ..` 094-51-83-65