Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ«Երևանի Ս.Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի Ս.Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

«Երևանի Ս.Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև Ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին,
«Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում: Հասցե՝ ք.Երևան, Պարոնյան 3

Տեղեկությունների համար դիմել
Ք.Հունանյանին հեռ.՝ 091 757301 kristine-vip@mail.ru
Է.Քերոբյանին՝ հեռ. 093 654415 kerobyan.ella67@mail.ru

Հասցե` ք.Երևան,Պարոնյան 3

Հեռ..` 010584721

Էլ. փոստ`