Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Վ. Թեքեյանի անվան հ. 92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Վ. Թեքեյանի անվան հ. 92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010 թվականի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
<< Երևանի Վ. Թեքեյանի անվան հ. 92 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ -ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են << Երևանի Վ. Թեքեյանի անվան հ. 92 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ –ում 2021 թվականի հոկտեմբերի 20 -ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00 -ից մինչև ժամը 14։00 , բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին,<< Երևանի Վ. Թեքեյանի անվան հ. 92 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիա 54: Տեղեկությունների համար դիմել ` 091222737, nbasoyan@mail.ru

 

Հասցե` ք. Երևան, Սեբաստիա 54

Հեռ..` +374 91 222737

Վեբ կայք` https://www.yerevan92.schoolsite.am

Էլ. փոստ`