Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 50 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայտատու` «Երևանի հ. 50 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
«Երևանի հ. 50 հիմն. դպրոց»-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունն.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է
1) դիմում
2) Հայաստանի Հանրապետության անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ. 50 հիմն. դպրոց»-ում 2021թ. հոկտեմբերի 20-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին,
«Երևանի հ. 50 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ում:
«Երևանի հ. 50 հիմն. դպրոց» ՊՈԱԿ
Հասցե՝ ք. Երևան Շևչենկո 34/1, հեռ. 44-33-02
Էլ. փոստ՝ yerevani50dproc@mail.ru, school50@schools.am
Տեղեկությունների համար դիմել խորհրդի կողմից լիազորված անդամներ՝
1. Գայանե Ասատուրյան (հեռ. 091-590570, էլ փոստ gayanealen@mail.ru)
2. Տաթև Մաթևոսյան (հեռ. 041-017576, էլ փոստ՝ mtatev0702@mail.ru)

Հասցե` ք. Երևան Շևչենկո 34/1

Հեռ..` +37410443302

Էլ. փոստ`