Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արագածոտնի մարզի <<Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի <<Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
<<Պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)>> կարգի 1-ին և 2-րդ կետերի համաձայն

ՀՀ Արագածոտնի մարզի <<Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)>> կարգի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի <<Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
• Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը.
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
• Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի <<Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ.-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի <<Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ գ. Բյուրական, 1փ., 1փկղ., 1շենք :
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 093397035
էլ. hասցե՝ asso0088@mail.ru

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ գ. Բյուրական, 1փ., 1փկղ., 1շենք

Հեռ..` 093397035

Էլ. փոստ`