Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի <<Ցամաքասարի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

03.12.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի <<Ցամաքասարի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ 319-Ն որոշում

ՀՀ Արագածոտն մարզի «Ցամաքասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը,
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10.00-15.00, բացի շաբաթ,կիրակի ևոչ աշխատանքայինօրերից:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունվարի 10-ին` ժամը 1400-ին, Արագածոտնի մարզի Ցամաքասարի հիմնական դպրոցում, հասցեն` գ.Ցամաքասար , փ. 6, փկղ. 6, շ.2:
Տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նելլի Ավետիսյանին, հեռախոս` 094 96 22 09 :
Էլ.հասցե՝ nellyavetis@mail.ru

Հասցե` Արագածոտնի մարզ գ. Ցամաքասար փ.6 փկղ.6 ,2շենք

Հեռ..` 094-96-22-09

Էլ. փոստ`