Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Ջրառատի Թ.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Ջրառատի Թ․Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն ՀՀ Արմավիրի մարզի «Ջրառատի Թ․Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ)
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ)
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Ջրառատի Թ․Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում:Մրցույթը տեղի կունենա 2022թ. փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատի Թ․Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում
Կառավարման խորհրդի նախագահ Սահակյան Ռաֆայել
Տեղեկությունների համար դիմել Դ․Հարությունյանին, հեռախոս՝ 098413839, էլ.փոստ jraratarmavir@schools.am

Հասցե` Արմավիրի մարզ գ․Ջրառատ Իսահակյան 2

Հեռ..` +37498413839

Էլ. փոստ`