Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արագածոտնի մարզի<<Ապարանի Հ․ Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն

10.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Արագածոտնի մարզի<<Ապարանի Հ․ Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ, մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

Արագածոտնի մարզի «Ապարանի Հ.Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Արագածոտնի մարզի «Ապարանի Հ.Ոսկանյանի անվան համար 2 հիմնակամ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի « Ապարանի Հ.Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021թ_հունվարի 10 -ից մինչև հունվարի 31 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը_1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ փետրվարի 14-ին՝ ժամը 1500-ին,
Արագածոտնի մարզի Ապարանի Հ.Ոսկանյանի անվան համար 2 հիմնական դպրոցում,
ք.Ապարան, Մ. Բաղրամյան, փակուղի 2-րդ, շենք1

Տեղեկությունների համար դիմել` 094224926, Էլ. հասցե ՝ aparan2@schools.am

Հասցե` ք․ Ապարան , Մ․ Բաղրամյան, փակուղի 2-րդ, շենք 1

Հեռ..` 025225220 , 093721074

Էլ. փոստ`