Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժանորդներին

24.01.2022

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 05.01.2022թ N 6-Ն որոշում

Հարգելի´ սպառողներ,
2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևը:
Եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, իսկ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ էլեկտրական ցանցին միացման գործընթացում գտնվող սպառողը՝ մինչև էլեկտրական էներգիայի մատակարարումը սկսելը՝ դիմում չի ներկայացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի լուծման վերաբերյալ, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, ապա այդ պայմանագիրը, համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 517 որոշման 48-րդ կետի, համարվում է փոփոխված՝ պայմանագրի նոր օրինակելի ձևին համաապատասխան:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 519 որոշմամբ հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևին կարող եք ծանոթանալ www.psrc.am, www.ena.am, www.azdarar.am կայքերում, փոստային բաժանմունքներում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով՝ 180 կամ 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարով:

Հասցե` Ա.Արմենակյան 127

Հեռ..` +(374)98987011

Էլ. փոստ`