Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարձակալության պայմանագրից հրաժարվելու մասին

15.03.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մաս

ԱՁ Լիլիթ Արոնի Ավագյանին
/Հաշվառման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Երկաթուղայինների 2 փ., տ. 26/

«Հայաստանի խուլերի միավորում»
հասարակական կազմակերպության
/ ՀՎՀՀ 00010672, գտնվելու վայրի հասցե՝ ք.Երևան, Եզնիկ Կողբացի 69
նախագահ Մարինե Հարությունյանից
(Ն/Ք 011382330, տրված՝ 011-ի կողմից, 05.10.2021թ.-ին/
Ներկայացուցիչ՝ Արտուշ Ավագյան
/ Ծանուցման հասցե՝ ՀՀ , ք. Երևան. Պռոշյան 2/1 /

Ծանուցում
(Վարձակալության պայմանագրից հրաժարվելու մասին)

Հարգելի՛ Լ.Ավագյան,
Հայտնում ենք, որ Ձեր և «Հայաստանի խուլերի միավորում» հասարարական կազմակերպության /այսուհետ նաև՝ Վարձատու/ միջև 12.02.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը /այսուհետ նաև՝ Պայմանագիր/ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ նաև՝ Օրենսգիրք/ 624-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ճանաչվել է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պայմանագրով ի սկզբանե նախատեսված ժամկետը լրացել է, իսկ վարձակալության իրավունքը դեռևս գրանցված է:
Այսպես, հաշվի առնելով այն հանգամաքը, որ Պայմանագրի վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները , oգտվելով օրենքով սահմանված իրավունքից՝ հայտնում ենք մեր՝ 12.02.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագրից հրաժավելու մտադրության մասին, ուստի խնդրում ենք ազատել և հետ վերադարձնել վարձակալած անշարժ գույքը:

Կից ներկայացվում է՝
1. Պետական ռեգիստրից քաղվածք,
2. Տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. Լիազորագիր,
4. Ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները:


«Հայաստանի խուլերի միավորում»
հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Ա. Ավագյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 2/1

Հեռ..` 055 04 04 55

Էլ. փոստ`