Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «ՖԵՐԻԿԻ ՌԶԱՅԻՆ ՌԱՇԻԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
29.03.2022
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց››ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով. 5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ում 2022 թվականի մարտի 29-ից մինչև 2022 թվականի ապրիլի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 02-ին՝ ժամը 15:00-ին,«Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց››ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Արմավիրի մարզ, գ.Ֆերիկ, Բարեկամության 2: Տեղեկությունների համար դիմել. Հեռախոս՝ 093-72-57-59,093-63-76-56 Էլ. փոստ՝ ferikidproc@mail.ru: |
Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Ֆերիկ , Բարեկամության փ., 2 շենք
Հեռ..` +374 0231 093637656